երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Ոստիկանությունից հայտնել են, որ ոստիկանական մեքենաների անիվները ծակում են. այդ մարդիկ մեզ հետ կապ չունեն. Բագրատ Սրբազան

Ոստիկանությունից հայտնել են, որ ոստիկանական մեքենաների անիվները ծակում են. այդ մարդիկ մեզ հետ կապ չունեն. Բագրատ Սրբազան

Քիչ առաջ ոստիկանությունից մեզ հայտնել են, որ ոստիկանական մեքենաների անիվները ծակում են, պատռում են: Այս մասին այսօր կառավարական ամառանոցների մոտ հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:

«Ովքեր նման գործողություններ այստեղ այս պահին իրականացնեն, նրանք այս շարժման հետ կապ չունեն: Կամ սադրիչներ են, կամ ներդրված մարդիկ են, կամ էլ միտումնավոր այն խմբերից են, որոնք պատրաստված են ուղղակիորեն բախում առաջացնելու ժողովրդի շարքերում, ինչպես նաեւ ոստիկանության միջեւ: Թե ոստիկանությանն եմ ասում, թե ժողովրդին՝ ձեռնպահ մնացեք որեւէ տեսակի նման գործողություններից»,-ասաց նա:

 

  • Կիսվել: