երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
«Հանգչի՛ր խաղաղությամբ, սիրելի՛ Մաեստրո».Մարությանը՝ Վլադիլեն Բալյանի մահվան կապակցությամբ

«Հանգչի՛ր խաղաղությամբ, սիրելի՛ Մաեստրո».Մարությանը՝ Վլադիլեն Բալյանի մահվան կապակցությամբ

Քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյբուքյան իր էջում ցավակցել է կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի մահվան կապակցությամբ։ 

«Մեծ ցավով տեղեկացա մեծանուն կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի մահվան մասին:    

ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Վլադիլեն Բալյանը անուրանալի ավանդ ունեցավ մեր երաժշտարվեստի բնագավառում: Հայկական ու հատկապես երևանյան մշակույթի անբաժան մասը դարձած նրա ստեղծագործությունը դեռ շատ երկար տարիներ մեզ հետ կլինի:  

Վլադիլեն Բալյանը նաև բացառիկ ազնիվ հոգու տեր էր, իսկական մտավորական ու իսկական քաղաքացի:

Հանգչի՛ր խաղաղությամբ, սիրելի՛ Մաեստրո»:

  • Կիսվել: