ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագծին

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագծին

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում հունիսի 14-ին երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի և Հռիփսիմե Գրիգորյանի հեղինակած ««Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագիծն այսօր առաջին ընթերցմամբ քննարկվել և ընդունվել է ԱԺ հերթական նիստում, տեղեկացնում է ԱԺ պաշտոնական կայքը:

 

Հիմնական զեկուցող Վլադիմիր Վարդանյանը հայտնել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկներ չեն ստացվել, և նախագիծը փոփոխությունների չի ենթարկվել:

 

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար:

  • Կիսվել: