ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հանդիպումների արդյունքում կարողացանք մի շարք խնդիրների լուծումներ տալ. Ավինյանն այցելել է Մալաթիա-Սեբաստիա

Հանդիպումների արդյունքում կարողացանք մի շարք խնդիրների լուծումներ տալ. Ավինյանն այցելել է Մալաթիա-Սեբաստիա

Ամփոփեցինք Մալաթիա-Սեբաստիա շրջայցը՝ նաև հանդիպելով Հաղթանակ թաղամասի (4-րդ գյուղ) բնակիչներին: Ուրախ եմ, որ այս հանդիպումների արդյունքում կարողացանք մի շարք խնդիրներին լուծումներ տալ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: 

՛՛Կբարեկարգվի 82 մանկապարտեզի բակը:

 Կվերանորոգվի Էներգետիկների թաղամասի մանկապարտեզը և կբարեկարգվեն բակն ու ֆուտբոլի դաշտը:

 Կբարեկարգվի նաև Արարատյան զանգվածում գտնվող 152 դպրոցի բակը:

 Վահան Զատիկյանի անվան մարզադպրոցը, որ գտնվում է անմխիթար վիճակում, ամբողջությամբ կվերանորոգվի:

 Օրբելյանի անվան արվեստի դպրոցի շինության տարածքը կընդլայնվի՝ ապահովելու երաժշտական կրթություն ստացող երեխաների հարմարավետ ուսումը:

 Հարավ-արևմտյան թաղամասի մի շարք հասցեների կոյուղատարեր ամբողջությամբ կփոխարինվեն:

 Հաղթանակ թաղամասում վերջին 30 տարիների ընթացքում կուտակված խնդիրները բազմաթիվ են, բայց կարողացանք բնակիչների հետ քննարկումների արդյունքում լուծումներ գտնել: Այստեղ նաև կառուցելու ենք մայթեզր 1-ին փողոցում, որը թաղամասի ստեղծման օրվանից պարզապես չի եղել՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: