հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հանդիպել են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալության մասնագետներ

Հանդիպել են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալության մասնագետներ

Հուլիսի 8-ին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում կոմիտեի և Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալության մասնագետների միջև:

2021 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության և գործակալության միջև կնքված պայմանագրի համաձայն՝ 2022 և 2023 թվականներին կոմիտեի թռիչքային գործունեության և թռիչքային պիտանիության ոլորտներում տրամադրվելու է տեխնիկական աջակցություն գործակալության 2 մասնագետների կողմից:

Հանդիպման ընթացքում քննարկվել է կողմերի համագործակցությունը, ներկայացվել են ՀՀ ավիացիոն ոլորտի նոր տեսլականը, զարգացումները և քայլերը:

 

  • Կիսվել: