ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հանդիպեցի Covid-դրական մայրիկի՝ իր 4 օրական նորածնի հետ, 4 շտապօգնության բրիգադների՝ Երևանից ու մարզերից. նախարարը Գ. Լուսավորիչ ԲԿ-ում է

Հանդիպեցի Covid-դրական մայրիկի՝ իր 4 օրական նորածնի հետ, 4 շտապօգնության բրիգադների՝ Երևանից ու մարզերից. նախարարը Գ. Լուսավորիչ ԲԿ-ում է

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որտեղ նշել է, որ տվյալ պահին ինքը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում է, մասնակցում եմ կորոնավիրուսով պացիենտների ընդունմանն ու դուրսգրմանը։

՛՛Այս ընթացքում հանդիպեցի կովիդ-դրական մայրիկի իր 4 օրական նորածնի հետ, 4 ամսական կովիդ-դրական հղի կնոջ, 65-ամյա կովիդ-դրական տղամարդու, ում կովիդ-դրական կինն ու որդին արդեն իսկ այլ հիվանդանոցում էին, 4 շտապօգնության բրիգադների Երևանից ու մարզերից, ովքեր պացիենտներ էին տեղափոխում...՛՛,-նշել է նախարարը:

 

  • Կիսվել: