Համլետ Բատիկյանն ազատվեց նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 3-ին նոր որոշում ստորագրեց, որում նշվում է․
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Համլետ Բատիկյանին 2021 թվականի օգոստոսի 3-ից ազատել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,-նշված է որոշման մեջ։
Բատիկյանը նշված պաշտոնը զբաղեցնում էր 2020-ի ապրիլի 30-ից։