հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Վարդանյանների այգու շատրվաններն այսօրվանից երգում ու պարում են

Վարդանյանների այգու շատրվաններն այսօրվանից երգում ու պարում են

Մայիսի 22-ից Երևանի 2800-ամյակի այգու այցելուները հնարավորություն կունենան ոչ միայն վայելելու այգու զովությունը, մաքուր օդն ու հաճելի մթնոլորտը, այլև լսելու և տեսնելու նոր լուսային և երաժշտական հագեցած բեմադրված ծրագիր՝ շատրվանների մասնակցությամբ։ Բեմադրությունը կլինի  Երևան քաղաքի քարտեզով շատրվանների հատվածում, և այն կուղեկցվի հանրահայտ հայկական ստեղծագործություններով։ Կօգտագործվի 7 տեսակի 59 ջրաշիթ, ամենաբարձր շիթի բարձությունը կլինի 15 մետր։

Ծրագիրը կսկսվի երեկոյան ժամը 21։00-ին, կավարտվի 23։00-ին և կլինի անվճար։ Յուրաքանչյուր մեղեդիի տևողությունը մինչև 4 րոպե է:

Բեմադրությունը կանցկացվի յուրաքանչյուր 30 րոպեն մեկ: Շատրվանները վերակառուցելու, տեխնոլոգիապես համալրելու, տեխնիկապես հագեցնելու, ինչպես նաև տարածքում անհրաժեշտ աշխատանքներ կատարելու համար ծախսվել է 330 մլն դրամ։ Աշխատանքները տևել են 7 ամիս: Ֆինանսավորումն ամբողջությամբ իրականացրել են  Միքայել և Կարեն Վարդանյանները: Հերթական անակնկալը մեր բոլոր համաքաղաքացիների համար է, իսկ  ծրագիրը վայելելու հնարավորությունը նաև Երևան այցելող հյուրերինն է։  

  • Կիսվել: