չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Համերաշխ ենք բարեկամ չեխ ժողովրդի հետ. Արարատ Միրզոյանը ցավակցել է Պրահայում հրաձգության կապակցությամբ

Համերաշխ ենք բարեկամ չեխ ժողովրդի հետ. Արարատ Միրզոյանը ցավակցել է Պրահայում հրաձգության կապակցությամբ

Խորապես վշտացած եմ, ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին, վիրավորներին մաղթում ապաքինում։ Հայաստանը համերաշխ է բարեկամ չեխ ժողովրդի հետ։ Այդ մասին իր թվիթերյան էջում գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ցավակցություն հայտնելով Պրահայի համալսարանում հրաձգության կապակցությամբ։

Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկին իր հերթին նշել է․ «Շնորհակալ եմ բարի խոսքերի համար։ Ձեր աջակցությունը մեծ նշանակություն ունի այս ողբերգական պահին»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Պրահայի կենտրոնում՝ Կարլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի գլխավոր մասնաշենքում, տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում, կա 15 զոհ ու 30 վիրավոր:

  • Կիսվել: