կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Համաժողովը միտված էր սեռական ոչ ավանդական կողմնորոշում ունեցողների հանդեպ հանդուրժողականություն քարոզելուն․ «Հրապարակ»

Համաժողովը միտված էր սեռական ոչ ավանդական կողմնորոշում ունեցողների հանդեպ հանդուրժողականություն քարոզելուն․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս տեղի է ունեցել  «Հայաստանի համայնքների միության ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդում եւ Հայաստանում թափանցիկ եւ մասնակցային տեղական ինքնակառավարման խթանում» թեմայով համաժողով: Քննարկմանը մասնակցել են արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը, կառավարության այլ անդամներ, խոշորացված համայնքների, վարչական շրջանների ղեկավարներ, համայնքների աշխատակազմերի քարտուղարներ:

Ներկա է եղել նաեւ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի աշխատակազմի ղեկավարը: Մեր զրուցակիցը, ով համաժողովի հրավիրյալներից էր, տեղեկացրեց, որ ելույթներից եկել են այն եզրահանգման, որ համաժողովը միտված էր սեռական ոչ ավանդական կողմնորոշում ունեցողների հանդեպ հանդուրժողականություն քարոզելուն, քանի որ «ԵՄ-ն բավականին խոշոր գումարներ է փոխանցում Հայաստանին՝ այդ մարդկանց իրավունքները պաշտպանելու համար»։

Ըստ մեր աղբյուրի՝ քանի որ գյուղերում հատուկ վերաբերմունք կա տրանսգենդերների եւ հոմոսեքսուալների նկատմամբ, այդ պատճառով ՏԻՄ-երի համար էին այդ հավաքը կազմակերպել։ Ի դեպ, համաժողովի մասին պաշտոնական լրահոսում որեւէ տեղեկատվություն չի եղել, եւ որեւէ լրատվամիջոց չի լուսաբանել այն»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: