ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Համայնքներին իրավունք կտրվի արգելել մայթեզրերին կայանած մեքենաների վաճառքի ու վարձույթի կազմակերպումը

Համայնքներին իրավունք կտրվի արգելել մայթեզրերին կայանած մեքենաների վաճառքի ու վարձույթի կազմակերպումը

Խորհրդարանն այսօր քննարկեց պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Նիկոլայ Բաղդասարյանի, Նարեկ Զեյնալյանի և Կորյուն Մկրտչյանի ներկայացրած «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը տեղեկացրեց՝ նախագծով համայնքներին իրավուք է վերապահվում արգելել համայնքին պատկանող որոշ տարածքներում տրանսպորտային միջոցների վաճառքի և վարձույթի կազմակերպումը:

«Օրենքի ընդունման դեպքում համայնքի ղեկավարը իրավունք է ստանում դիմել համայնքի ավագանուն, որ ավագանին կայացնի համապատասխան որոշում՝ հաստատելով այն ցանկը, թե որտեղ չի կարելի կազմակերպել տրանսպորտային միջոցների վաճառքը և վարձույթը, և այն հատվածներում, որտեղ արգելված չի լինելու՝ այդ գործունեությունը համայնքը կարող է թույլատրել, կազմակերպել»,- ասաց պատգամավորը:

 

Բաղդասարյանի խոսքով՝ առաջինից երկորրդ ընթերցում կատարվել են որոշ տեխնիկական և բովանդակային փոփոխություններ՝ սահմանելով, որ համայնքի ղեկավարը դիմում է ավագանուն՝ հաստատելու տվյալ վայրերի ցանկը, որտեղ թույլատրելի կլինի կազմակերպել ավտոմեքենաների վաճառքը և վարձույթը: Հեղինակած փաթեթով առաջարկվում է լուծել մայթեզրերին տրանսպորտային միջոցների վաճառքի ու վարձույթի խնդիրը:

Սահմանվել է օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետ՝ 2021 թվականի հունիսի 1-ը:

  • Կիսվել: