ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Համավարակի պայմաններում բացօթյա դասարաններ ունենալը անհրաժեշտություն է. կրթության փորձագետ

Համավարակի պայմաններում բացօթյա դասարաններ ունենալը անհրաժեշտություն է. կրթության փորձագետ

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը կարևորում է համավարակի օրերին բացօթյա դասարաններ ունենալը: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյանն էջում՝ նշելով, որ լավ կլինի՝ բոլոր դպրոցներն ունենան նման դասարաններ:

Խաչատրյանը, մասնավորապես, գրել է. «Մոտ տասը տարի առաջ Հայաստանի մանուկներ հիմնադրամը Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի դպրոցում կառուցեց բացօթյա դասարան՝ գրատախտակներով, ամբիոնով, նստարաններով։ Մարզպետարանն էլ մարզագույք տրամադրեց։ Նույն մարզի Գետաշեն գյուղի դպրոցը իր միջոցներով ստեղծել էր 2 բացօթյա դասարաններ, որտեղ ամռանը դասեր էինք անում աշակերտների հետ։
 
Համավարակի պայմաններում բացօթյա դասարաններ ունենալը անհրաժեշտություն է։ Լավ կլինի բոլոր դպրոցներն ունենան նման դասարաններ»։

  • Կիսվել: