հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Համավարակի հետևանքները մեղմելու նպատակով ՀԿ-ն խոցելի ընտանիքներին տրամադրում է փաթեթներ

Համավարակի հետևանքները մեղմելու նպատակով ՀԿ-ն խոցելի ընտանիքներին տրամադրում է փաթեթներ

Հայաստանում COVID-19-ի համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքները մեղմելու նպատակով «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի և Արարատի մարզերում բնակվող 220 առավել խոցելի ընտանիքներին տրամադրում է սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ: Ծրագիրն իրականացվում է «Կարիտաս Ինսբրուկ»-ի, Տիրոլի (Ավստրիա) իշխանությունների ֆինանսական աջակցությամբ:

Ծրագրի առաջին փուլն արդեն ավարտված է. խոցելի ընտանքիները ստացել են իրենց հասանելիք փաթեթները: «Բավական մեծ՝ մոտ 60 հազար դրամ արժողությամբ փաթեթները ծրագրի շահառուները կստանան 2 անգամ: Ի դեպ, շահառուների ընտրությունը կատարվել է համապատասխան չափորոշիչներով, իսկ գլխավոր նախապայման է հանդիսացել ընտանիքների բազմանդամ լինելը և համավարակի պատճառով աշխատանքը կորցնելը»,-«Արմենպրես»-ին տեղեկացրեց ծրագրի պատասխանատու Իննա Մաղաքյանը՝ հավելելով, որ շահառուներն  արդեն ընտրված  են:

  • Կիսվել: