կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Համատարած գողություններ են կատարվում. շատ հեշտ է դրանց գտնելը. Երեւանի քաղաքապետը դիմեց ոստիկանությանը

Համատարած գողություններ են կատարվում. շատ հեշտ է դրանց գտնելը. Երեւանի քաղաքապետը դիմեց ոստիկանությանը

Երեւանում հեղեղատարների խողովակներն են գողանում: Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, Երեւանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Զեկուցվեց, որ համատարած գողություններ են կատարվում, թե դիտահորի կափարիչներն են գողանում, թե հեղեղատարների ցանցերը:

Քաղաքապետը կոչով դիմեց ոստիկանությանը, որ պատրաստ են ամեն ինչով օժանդակել, գողություն կատարողներին գտնելու հարցում. «Հրազդանի ձորում տարբեր տեղեր կափարիչները գողացել էին: Ես ենթադրում եմ, որ երբ գողանում են, ինչ-որ ընդունման կետեր կան, որտեղ տանում հանձնում են, շատ հեշտ է դրանց գտնելը: Դժվար թե գողանային, տանեին ինչ-որ տեղ պահեին»:

  • Կիսվել: