երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Համար 2 տրոլեյբուսային երթուղու վերջնականգառը երկարացվել է

Համար 2 տրոլեյբուսային երթուղու վերջնականգառը երկարացվել է

Մայրաքաղաքի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից մինչև Չարբախի շուկա շահագործվող տրոլեյբուսային համար 2 ուղեգծում Երևանի քաղաքապետի որոշմամբ կատարվել է մասնակի փոփոխություն, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Երթուղու ուղեգիծը Արտաշիսյան-Շիրակի փողոցների խաչմերուկից երկարացվել է մինչև «Կլայկ» առևտրի կենտրոն, ուր և համար 2 երթուղին հասնում է ս.թ. հուլիսի 11-ից:

 

  • Կիսվել: