ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Համալսարանական լավագույն մասնագետները վերապատրաստում են ուսանողների  կամավորական աշխատանքներին միանալու նպատակով

Համալսարանական լավագույն մասնագետները վերապատրաստում են ուսանողների կամավորական աշխատանքներին միանալու նպատակով

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել:

«Արդեն երեկվանից համալսարանական լավագույն մասնագետները վերապատրաստում են ուսանողների մեծ «սպիտակ բանակին» կամավորական աշխատանքներին միանալու նպատակով:

Ասել եմ ու կասեմ ԵՊԲՀ ուսանողները լավագույնն են:

Հ.Գ. ԵՊԲՀ-ն իր ուժերով կվերապատրաստի և անհրաժեշտ հմտություններ ու գիտելիքներ կփոխանցի իր կամավորներին՝ ՀՀ առողջապահության նախարարության Ազգային ինստիտուտի ծանրաբեռնվածությունը հաշվի առնելով»,-նշել է նա:

 

  • Կիսվել: