երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Համագործակցության հուշագիր՝ Տուրզմի Հայկական ֆեդերացիայի, Հայ-եգիպտական Բիզնես ասոցիացիայի և Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի միջև

Համագործակցության հուշագիր՝ Տուրզմի Հայկական ֆեդերացիայի, Հայ-եգիպտական Բիզնես ասոցիացիայի և Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի միջև

Անցած տարվա դեկտեմբերի 30-ից մինչև 2022 թվականի հունվարի 6-ը ճանաչողական այցով Հայաստանում են եգիպտական զբոսաշրջային 60 օպերատորներ, որոնց այցի շրջանակներում Տուրզմի Հայկական ֆեդերացիան, Հայ-եգիպտական Բիզնես Ասոցիացիան և Միջազգային Գործարար Կապերի Աջակցման Խորհուրդն այսօր կնքեցին համագործակցության հուշագիր։

Ինչպես նշեց Զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը՝ հուշագրի նպատակն է ամրապնդել և նոր մակարդակի բարձրացնել զբոսաշրջության ոլորտում հայ-եգիպտական համագործակցությունը։

Միջազգային Գործարար Կապերի Աջակցման Խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանն էլ կարևորեց արտագնա տուրիզմի զարգացումը՝ հավելելով, որ բանակցությունների ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ հեշտացնելու Եգիպտոսի քաղաքացիների մուտքը Հայաստան։ Այդ հարցն էլ կկարգավորվի երկու-երեք ամսից, ինչպես վստահեցրեց Հայ-եգիպտական բիզնես ասոցիացիայի նախագահ Էդուարդ Մանուկյանը:

 

 

  • Կիսվել: