Հակակոռուպցիոն կոմիտեն 30 հաստիք կունենա
Այսօր ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ հավանություն տվեց ՛՛Հակակոռուպցիոն կոմիտեի մասին՛՛ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու նախագծին։
Նախագծով առաջարկվում է Հակակոռուպցիոն կոմիտեում հաստիքները 20-ի փոխարեն դարձնել 30-ը։ Նախագծի հեղինակներն են ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ խմբակցությունների պատգամավորներ Վահագն Հովակիմյանը և Վլադիմիր Վարդանյանը։
Առաջարկվող իրավակարգավորումների ընդունման արդյունքում կապահովվի Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման սահուն գործընթացը, ինչպես նաև՝ Կոմիտեի ձևավորման սկզբնական շրջանում կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունավետությունը: