հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Տեղի է ունեցել «Հակակոռուպցիոն հաղորդակցության դասընթացներ» ծրագրի փակման արարողությունը

Տեղի է ունեցել «Հակակոռուպցիոն հաղորդակցության դասընթացներ» ծրագրի փակման արարողությունը

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Նվարդ Վարդանյանը բացման խոսքով է հանդես եկել «Հայաստանի պետական մարմինների մամուլի քարտուղարների, հասարակայնության հետ կապերի մասնագետների համար կոռուպցիայի դեմ պայքարի թեմայով վերապատրաստումների և սեմինարների» ծրագրի փակման արարողությանը:

Վարդանյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի (USAID) և Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) գործընկերներին՝ Հայաստանում բարեփոխումային ծրագրերի իրականացման գործում ներդրած հսկայածավալ աջակցության և արդյունավետ աշխատանքի համար:

Նվարդ Վարդանյանը նշել է, որ կատարված շարունակական աշխատանքի շնորհիվ Հայաստանի պետական համակարգի մարմինների մամուլի քարտուղարները և հասարակայնության հետ կապերի պատասխանատուները հնարավորություն ունեցան մասնակցելու կոռուպցիայի դեմ պայքարի թեմայով վերապատրաստումներին և սեմինարներին, որոնց արդյունքում ձեռք բերած արժեքավոր և մնայուն գիտելիքն ու փորձը կծառայեցնեն իրենց ամենօրյա աշխատանքում՝ նպաստելով ոչ միայն կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում վերջիններիս կարողությունների զարգացմանը, այլև՝ Հայաստանի կոռուպցիայի դեմ պայքարի օրակարգին:

Հանդիպման ավարտին միջազգային գործընկերները մեկ անգամ ևս շեշտել են շարունակական և արդյունավետ համագործակցության պատրաստակամությունը:

 

  • Կիսվել: