ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Կամբոջայում ռազմաբազայում զինամթերքի պայթյունի հետևանքով 20 զինվոր է զոհվել

Կամբոջայում ռազմաբազայում զինամթերքի պայթյունի հետևանքով 20 զինվոր է զոհվել

Շաբաթ կեսօրին արևմտյան Կամբոջայում գտնվող ռազմաբազայում զինամթերքի պայթյունի հետևանքով զոհվել է 20 զինվոր, ևս մի քանիսը վիրավորվել են, ասել է վարչապետ Հուն Մանեն, հայտնում է AP-ն։

Նա ցավակցություն է հայտնել զինվորների ընտանիքներին և խոստացել, որ կառավարությունը կվճարի նրանց հուղարկավորության ծախսերը և փոխհատուցում կտրամադրի ինչպես զոհվածներին, այնպես էլ վիրավորներին։

Հուն Մանեն, ով ավարտել է Միացյալ Նահանգների ռազմական ակադեմիան Վեսթ Փոյնթում, ստացել է չորս աստղանի գեներալի կոչում վարչապետի պաշտոնում ընտրվելուց անմիջապես առաջ՝ փոխարինելով հորը՝ Հուն Սենին:

  • Կիսվել: