կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գրիգոր Մինասյանն ու Արմեն Ղուլարյանը ծանոթացել են Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի շինարարական աշխատանքներին

Գրիգոր Մինասյանն ու Արմեն Ղուլարյանը ծանոթացել են Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի շինարարական աշխատանքներին

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ու Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Արմեն Ղուլարյանը ծանոթացել են Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի շինարարական աշխատանքներին, որոնք շուտով կավարտվեն: Այդ մասին հայտնում են արդարադատության նախարարությունից:
 
Նախարար Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ դատական համակարգի բարեփոխումները Կառավարության առաջնահերթություններից են, և այս շենքի նորոգումը նպատակ ունի դատավորների համար ստեղծել բարենպաստ աշխատանքային պայմաններ:
 
Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը գործելու է Աջափնյակ համայնքի Արա Սարգսյան 5/1 հասցեում: Նոր դատարանը կունենա ժամանակակից ստանդարտներին համապատասխան 4 դահլիճ, որոնք կահավորված կլինեն անհրաժեշտ գույքով և տեխնիկայով: Միջազգային ստանդարտներին համապատասխան շենքում կտեղակայվի նոր դատարանը՝ 12 դատավորի թվակազմով:
 
Ակնկալվում է, որ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի շենքը շահագործման կհանձնվի տարեվերջին:
 

  • Կիսվել: