երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հակահրդեհային աշխատանքներն իրականացվում են 18 անօդաչու թռչող սարքերի միջոցով

Հակահրդեհային աշխատանքներն իրականացվում են 18 անօդաչու թռչող սարքերի միջոցով

Հայաստանի Հանրապետությունում ջերմային ֆոնի բարձրացմամբ պայմանավորված՝ անտառային հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, ինչպես նաև հանրային իրազեկմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով ս.թ. օգոստոսի 22-ի դրությամբ ՆԳՆ փրկարար ծառայությունում ձևավորվել է 574 աշխատանքային խումբ, որից 470-ը՝ ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներից, 104-ը՝ ՆԳՆ ոստիկանության, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, Բնապահպանության և ընդերքի, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինների աշխատակիցների հետ համատեղ:
 
Ներգրավվել են 1357 փրկարարական ծառայող, ինչպես նաև ոստիկանության, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մի շարք աշխատակիցներ, կամավորներ:
 
Ընդհանուր առմամբ իրազեկում է իրականացվել 5467 օբյեկտներում, հանրային վայրերում և անտառամերձ տարածքներում:
 
Մարդաշատ վայրերում փակցվել են հրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ 8054 պաստառներ:
 
Հանրային իրազեկման աշխատանքները յուրաքանչյուր օր իրականացվում են նաև 18 անօդաչու թռչող սարքերի միջոցով:
 
Հերթապահություն է իրականացվել 213 խմբերի ուժերով (մարտական հաշվարկ)՝ 730 փրկարարական ծառայողների ներգրավմամբ։
 
Հանրապետությունում ստեղծված բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակից ելնելով՝ նշված համալիր միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։

  • Կիսվել: