չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Հաղթանակի զբոսայգում պատռել են ՌԴ դրոշն ու պոկել զինանշանը․ «Իրավունք»

Հաղթանակի զբոսայգում պատռել են ՌԴ դրոշն ու պոկել զինանշանը․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Հաղթանակի զբոսայգում`«Փառքի ծառուղու» հատվածում գտնվողն ՀՀ սահմանները պահող հայւ ռուս սահմանապահին նվիրված արձանի մոտ ծածանվող Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության դրոշներից մնացել է միայն Հայաստանինը:

Քաղաքացիներն ահազանգում են, որ ՌԴ պետական դրոշը ինչ-որ հակառուս կամ հակառուսներ պատռել են: Ավելին՝ արձանի հետեւում, որտեղ սահմանային սյուների վրա փակցված էր ՀՀ եւ ՌԴ զինանշաններն, այլեւս մնացել է միայն Հայաստանի Հանրապետության գերբը, ՌԴ-ինը պոկել են:

Նշենք, որ մինչ այս պահն՝ այն չի վերականգնվել, ոչ էլ տեղի ունեցածի համար որեւէ մեկը պատասխանատվություն է կրել: Ընդ որում՝ սա առաջին անգամ չէ, դեպքն արդեն պարբերական բնույթ է կրում:

Հիշեցնենք, որ տարածքը, որտեղ տեղակայված է դեռեւս նախորդ տարի կանգնեցված արձանը, պատկանում է ուղիղ քաղաքապետարանին»:

 

 

 

  • Կիսվել: