երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հաղթանակի կամրջից կանխվել է 41-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը

Հաղթանակի կամրջից կանխվել է 41-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 19-ին, ժամը 17։28-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երեւանի Հաղթանակի կամրջից։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Փրկարարները կանխել են քաղաքացի Խ․ Հ․-ի (ծնված 1982 թ․) ինքնասպանության փորձը։

  • Կիսվել: