ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Հաղթանակ» կամրջի տարբեր հատվածներում 2 տղամարդ փորձում են ցած նետվել. նրանցից մեկին փրկեցին սիրված երգչի եղբայրը, «Ալֆայի» աշխատակիցն ու փրկարարները. մյուսին փորձում են փրկել

«Հաղթանակ» կամրջի տարբեր հատվածներում 2 տղամարդ փորձում են ցած նետվել. նրանցից մեկին փրկեցին սիրված երգչի եղբայրը, «Ալֆայի» աշխատակիցն ու փրկարարները. մյուսին փորձում են փրկել

Այսօր՝ հուլիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Հաղթանակ» կամրջի աջ և ձախ հատվածներում 2 քաղաքացի՝ յուրաքանչյուրը մի հատվածում, անցել են կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում էին ցած նետվելով, ինքնասպանություն գործել: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ինքնասպանության փորձ կատարող քաղաքացիներից մեկին կարողացան փրկել և դրանում մեծ է եղել սիրված երգչուհի Սոֆի Մխեյանի եղբոր՝ Գոռ Մխեյանի և «Ալֆայի» աշխատակից մի տղամարդու դերակատարությունը, իր դերն է ունեցել նաև հրշեջ-փրկարարների ու փրկարար-հոգեբանի պրոֆեսիոնալ աշխատանքը:

Այդ տղամարդուն նրանք հրաշքով փրկեցին, քանի որ նրա ոտքը սայթաքեց և վայր ընկնելու պահին՝ բառացիորեն օդում բռնեցին: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի 1-3 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը և նրանք տեղում առաջին օգնությունը ցուցաբերեցին փրկվածին ու նրան տեղափոխեցին հիվանդանոց: Դեպքի վայրում ոստիկանների աշխատանքը ղեկավարում էր ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Արման Պապյանը:

Այս պահին ոստիկանները, փրկարարներն ու բժիշկները՝ փրկարար-հոգեբանի հետ, բանակցություններ են վարում ինքնասպանության փորձ կատարող մյուս քաղաքացու հետ, որպեսզի նա չդիմի ծայրահեղ այդ քայլին:

Ոստիկանությունը պարզում է 2 քաղաքացիների ինքնությունը:

  • Կիսվել: