ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հաղարծինի վանքի մոտ 23-ամյա աղջիկը սելֆի անելիս ընկել է ձորն ու մահացել

Հաղարծինի վանքի մոտ 23-ամյա աղջիկը սելֆի անելիս ընկել է ձորն ու մահացել

Շաբաթ օրը Հաղարծին վանական համալիրի տարածքում դժբախտ պատահարի հետևանքով 23-ամյա քաղաքացի էր մահացել։ «Ա1+»-ին դեպքի մասին որոշ տեղեկություններ հայտնեց դեպքի պահին այդ տարածքում գտնված քաղաքացիներից մեկը։ Պարզվել է, որ մահացածը աղջիկ է, որը ինքնանկար՝ սելֆի կատարելու համար ձորի պռունկին կառուցված շինության վրա է բարձրացել և հենց լուսանկարվելու ընթացքում սայթաքել է այնտեղից ու վայր ընկել ձորը։

Ավելի վաղ ԱԻՆ-ը տեղեկացրել է, որ հուլիսի 10-ին, ժամը 17։51-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թեղուտ գյուղի «Հաղարծին» վանական համալիրի մոտ քաղաքացին կիսակառույց շինությունից ընկել է հարակից ձորակը և մահացել։ Փրկարարները ձորակից (մոտ 50 մ) դուրս են բերել քաղաքացու դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

 
 
 

 

  • Կիսվել: