Հադրութցիների բողոքի ակցիան կառավարության մոտ. պահանջում են բնակարաններով ապահովել իրենց
Հադրութից բռնի տեղահանվածները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ. նրանք պահանջում են իրենց ապահովել բնակարաններով:
«Մենք Հադրութում մեր եղած-չեղածը կորցրել ենք, հիմա չգիտենք փախստական ենք, թե վերաբնակիչ ենք: Մեզ ոչ մի բան չեն ասում: Հիմա եկել ենք նախ իմանանք՝ մեր բնակարանների հարցը ոնց է լուծվելու»,-ասաց հադրուցի տղամարդը:
Նա տեղեկացրեց, որ այսքան ժամանակ տարբեր տեղեր վարձով են ապրում. «Հայաստանի կառավարությունը հյուրընկալության փող էր տալիս, վարձը տալիս ենք, բայց հեսա էդ էլ են ուզում կտրեն: Երեւանում ամենաէժան տան վարձը 100 հազար դրամ է: Ո՞նց նենք, որ կարողանանք վարձը տանք, մյուս կոմունալները տանք: Ես Հադրութում 3 հարկանի տուն եմ սարքել, որ տղես վարձով չմնա, էսօր տունս մնացել է Ալիեւին»,-ասաց հադրութցին:
Հադրութցիները հայտարարում են, որ եթե աջակցություն չստանան ստիպված են լինելու դիմելու օտարերկրյա դեսպանատներին ապաստարան սանալու հայցով:
Հադրութի բնակիչ Արթուր Ստեփանյանը հայտնեց, որ նրանք հանդիպում են պահանջում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ և ճշտում են դրա օրն ու ժամը:
Ցուցարարները հայտնեցին, որ բողոքի ակցիաները շարունակական բնույթ են կրելու և դրանք կանցկացվեն նաև օտարեկրյա դեսպանատների դիմաց: