ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ․ տեղ-տեղ առկա է մերկասառույց
Փետրվարի 5-ին՝ ժամը 08:42-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը
Վարդենյաց լեռնանցքը փակ է:
Դժվարանցանելի են Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ տանող ճանապարհահատվածը (բուք է), Սոթք-Քարվաճառ (բուք է), Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները:
Սյունիքի մարզի, Արագածոտնի մարզի Ծաղկահովտի տարածաշրջանի, Քուչակ-Ապարան և Երևան-Սևան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն: