շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 9 շիրակցի է բուժում ստանում, 1 մարդ մահացել է

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 9 շիրակցի է բուժում ստանում, 1 մարդ մահացել է

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 9 շիրակցի հիվանդ է բուժում ստանում: Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից:

Նշվում է, որ տարածման սկզբից մինչ այս պահը մարզում ֆիքսվել է 20 վարակակիր՝ 8 անձ առողջացել և դուրս է գրվել, որոնցից 3-ն այսօր, ընդ որում նրանցից մեկը 86 տարեկան քաղաքացի, 2 անձ բուժումը ստանում է մայրաքաղաքում:

Ցավոք հիվանդության արդյունքում ունեցել ենք մեկ մահվան ելք:

Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունեն 400-ից ավել քաղաքացիներ։

 

 

  • Կիսվել: