ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գյումրու ԲԿ ՓԲԸ-ում կկազմակերպվեն խորհրդատվություններ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորված անձանց համար

Գյումրու ԲԿ ՓԲԸ-ում կկազմակերպվեն խորհրդատվություններ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորված անձանց համար

2022 թվականի մայիսի 25-ին Գյումրու բժշկական կենտրոն ՓԲԸ-ում կազմակերպվելու են խորհրդատվություններ 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորված անձանց համար։

Խորհրդատվություններն իրականացվելու են Ֆրանսիայի վիրաբուժական ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Մասկելեի մասնակցությամբ։

Խնդրում ենք դիմեն ոսկրային, հոդային, մաշկամկանանյարդային բարդ վիրավորումներ ունեցող անձիք։

Խորհրդատվությունները կազմակերպվում են Փարիզի հիվանդանոցային համակարգի և Ֆրանսիական Լույս ասոցիացիայի համատեղ ջանքերով։

Գրանցվելու համար կարող եք զանգահարել՝ 033543033 հեռախոսահամարով։

 

  • Կիսվել: