երեքշաբթի, ապրիլ 8
8 / 4 / 2025
Գյումրիում ռուսական 102-րդ ռազմակայանին հայկական սրբապատկերներ են փոխանցել

Գյումրիում ռուսական 102-րդ ռազմակայանին հայկական սրբապատկերներ են փոխանցել

Հայկական սրբապատկերներ են հանձնվել ռուսական 102-րդ ռազմակայանին՝ ի նշան ժողովուրդների հոգևոր եղբայրության, հաղորդում է Գյումրիի ռուսական տունը։
 
Քրիստոնեական գլխավոր տոներից մեկի՝ Սուրբ Աստվածածնի Ավետման օրը Հայաստանի տարածքում, որտեղ տեղակայված է Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանը, Միքայել Հրեշտակապետի տաճարում հանդիսավոր Սուրբ պատարագ է մատուցվել։
 
Սուրբ Պատարագի հանդիսավոր մթնոլորտում տաճարին են հանձնել Սուրբ Գրիգոր Լուսավորչի և սուրբ նահատակներ Հռիփսիմեի և Գայանեի սրբապատկերները: Այս հայկական սրբապատկերները նվեր են բարեպաշտ բարերարներ Վաչագան (Ռոման) Ռաֆիկի Մկրտչյանից և Սահակ Անանիկի Սահակյանից՝ ի նշան ռուս զինծառայողներին հոգևոր աջակցության և Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների միջև եղբայրական բարեկամության ամրապնդման:
 
Միջոցառմանը ներկա են եղել ռազմակայանի զինծառայողները, նրանց ընտանիքները, ինչպես նաև ռազմակայանի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Բեզբորոդովը և Գյումրիի Ռուսական տան ղեկավար Անտոն Բերյանևը:

  • Կիսվել: