Կիպրոսում բողոքում են բրիտանական բազաների առկայության դեմ
Կիպրոսում բողոքի ալիք է բարձրացել բրիտանական ռազմական բազաների առկայության դեմ՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա ագրեսիվ հարձակմանը համատեքստում: Այս մասին տեղեկացնում է իրանական Irna գործակալությունը։
Նշվում է, որ, մասնավորապես, Լիմասոլում ցուցարարները վանկարկել են «Բրիտանական բազաներ, դուրս եկեք»՝ պահանջելով Լոնդոնի զորքերի դուրսբերումը կղզուց:


