երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Կոտրել են ՀԿ-ներից մեկի գրասենյակի պատուհանի ապակին ու գողացել են 5 մոնիթոր

Կոտրել են ՀԿ-ներից մեկի գրասենյակի պատուհանի ապակին ու գողացել են 5 մոնիթոր

Հունիսի 28-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Գյումրի քաղաքի հասարակական կազմակերպություններից մեկի գրասենյակի պատուհանի ապակին կոտրել ու գողացել են 5 մոնիթոր՝ պատճառելով 250.000 դրամի վնաս:
 

Կումայրիի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ գողությունը կատարել է 19-ամյա մի երիտասարդ` երկու անչափահաս ընկերների հետ։

Գողոնը մասամբ հայտնաբերվել եւ վերցվել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ` գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ:

Հետաքննությունը շարունակվում է:

  • Կիսվել: