շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Գյումրիում, Ջաջուռում, Աշոցքում, Անիում և Ամասիայում բուք է. Մեծ Սարիար-Կրաշեն-Լեռնուտ-Ջաջուռ ճանապարհը փակ է

Գյումրիում, Ջաջուռում, Աշոցքում, Անիում և Ամասիայում բուք է. Մեծ Սարիար-Կրաշեն-Լեռնուտ-Ջաջուռ ճանապարհը փակ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

ԱԻՆ-ից հայտնում են, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Դիլիջանի ոլորանները փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Մեծ Սարիար-Կրաշեն-Լեռնուտ-Ջաջուռ ավտոճանապարհը  փակ է։

Վայոց ձորի մարզի Ջերմուկ տանող ավտոճանապարհը  դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, բեռնատարների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Սյունիքի մարզի Տաթևի (բեռնատարների համար) և Լոռու մարզի Սպիտակի ոլորանները, Ստեփանավան և Ալավերդի քաղաքների ավտոճանապարհները դժվարանցանելի են։

Սարավան-«Զանգեր» հատվածում (բուք, մառախուղ), Լոռու, Վայոց ձորի, Տավուշի, Սյունիքի (բացառությամբ Սիսիան քաղաքի), Արարատի (բացառությամբ Արարատ քաղաքի) մարզերում, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Գավառ, Սևան քաղաքներում, Արագածոտնի մարզի Թալինի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն:

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Ջաջուռ գյուղում, Աշոցքի, Անիի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է։

  • Կիսվել: