ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գյումրիում բախվել են Opel-ն ու մոտոցիկլը. վերջինս կողաշրջվել է

Գյումրիում բախվել են Opel-ն ու մոտոցիկլը. վերջինս կողաշրջվել է

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում Գյումրի քաղաքի Տիգրան Մեծի փողոցի 3/6 հասցեի դիմաց բախվել են Շիրակի մարզի բնակիչներ, 35-ամյա Հովհաննես Կոստանյանի վարած Opel մակնիշի և 43-ամյա Դանիել Գալայի վարած «Ինդիան Սկաուտ» մոտոցիկլը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նաիրի Գասպարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

  • Կիսվել: