շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
 Գյումրիում ավտոմեքենա է այրվել (տեսանյութ)

Գյումրիում ավտոմեքենա է այրվել (տեսանյութ)

Փետրվարի 15-ին, ժամը 14:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի թիվ 167/8 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Այս մասին հայտնում ե ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:39-ին, մարվել՝ 14:53-ին:

Այրվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ ամբողջությամբ, իսկ սրահը՝ մասամբ։

  • Կիսվել: