կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գյումրիի Վարդանանց հրապարակում հրդեհ է բռնկվել ВАЗ 2107 և Lada 21110 մակնիշի ավտոմեքենաներում

Գյումրիի Վարդանանց հրապարակում հրդեհ է բռնկվել ВАЗ 2107 և Lada 21110 մակնիշի ավտոմեքենաներում

Այսօր՝ հունվարի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում ավտոմեքենաներ են այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, ավագ տեսուչ Ավետիք Քալաշյանի գլխավորությամբ:

Հրշեջները մարել են դեռևս անհայտ հանգամանքներում կրակի բռնկված, կայանված վիճակում գտնվող ВАЗ 2107 և Lada 21110 մակնիշի ավտոմեքենաներում առաջացած հրդեհը: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: 

  • Կիսվել: