կիրակի, օգոստոս 23
23 / 8 / 2026
Գյումրիի Ռիժկովի փողոցի շենքերից մեկի տանիքին ամրացված ալեհավաքը թուլացել և կախվել է․ առկա է ընկնելու վտանգ

Գյումրիի Ռիժկովի փողոցի շենքերից մեկի տանիքին ամրացված ալեհավաքը թուլացել և կախվել է․ առկա է ընկնելու վտանգ

Հունիսի 10-ին՝ ժամը 10։45-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ռիժկովի փողոցի շենքերից մեկի տանիքին ամրացված ալեհավաքը թուլացել և կախվել է․ առկա է ընկնելու վտանգ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն իրականացրել են երկաթյա հենասյան ամրացման աշխատանքներ:

 

  • Կիսվել: