կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Գյումրի քաղաքի Մազմանյան փողոցի երկհարկանի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Գյումրի քաղաքի Մազմանյան փողոցի երկհարկանի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Մարտի 13-ին, ժամը 11:11-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Մազմանյան փողոցի երկհարկանի տներից մեկում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՍԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկհարկանի տան առաջին հարկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:37-ին, մարվել՝ 12:21-ին: Այրվել են տան (մոտ 30 քմ) հատակից մոտ 5 քմ հատված, գույքը և ջերմահարվել է միջանցքը (մոտ 5 քմ)

  • Կիսվել: