չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Գյումրի-Մարմաշեն ճանապարհին վրաերթի ենթարկված տղամարդը մահացել է

Գյումրի-Մարմաշեն ճանապարհին վրաերթի ենթարկված տղամարդը մահացել է

Հունվարի 1-ին, ժամը 19.50-ի սահմաններում, «Միցուբիշի Գրանդիս» ավտոմեքենայի վարորդը Գյումրի-Մարմաշեն ճանապարհի 1-ին կիլոմետրին վրաերթի էր ենթարկել 62-ամյա Մարտին Ցոլակյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Այս մասին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։

Հունվարի 12-ին, ժամը 16.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ նա հիվանդանոցում մահացել է: Կատարվում է քննություն։

  • Կիսվել: