չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Մանրամասներ «Երազ» մանկական այգում տեղի ունեցած ողբերգական պատահարից

Մանրամասներ «Երազ» մանկական այգում տեղի ունեցած ողբերգական պատահարից

Երեկ երեկոյան «Երազ» մանկական այգում դժբախտ պատահարի զոհ դարձած երիտասարդը այգու այցելու չէր` նա այգու տնօրենն էր: Այդ մասին պատմել է զոհվածի քույրը` Տաթևիկ Աբրահամյանը:

Նա նաև հավելել է, որ երիտասարդը մահացել է ոչ թե զիփլայնից վայր ընկնելու հետևանքով, ինչպես ավելի վաղ գրվել էր մամուլում, այլ ցած է ընկել այգու տնակի տանիքից` 7 մետր բարձրությունից հաճախորդի մեղքով: «Պատահարը անվտանգային խնդիրների հետ կապված չի եղել` եղբայրս ընկել է, ոչ թե զիփլայնից, այլ այգու տնակի տանիքից հաճախորդի մեղքով»,- նշել է Աբրահամյանը:

Նշենք, որ «Երազ» մանկական այգու տնօրենը տանիքից վայր ընկնելուց հետո տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ, սակայն, գիտակցության չգալով, մահացել էր:     

  • Կիսվել: