կիրակի, օգոստոս 23
23 / 8 / 2026
Գյուղական համայնքներում բնակվող ընտանիքները կստանան երեխայի խնամքի կրկնակի նպաստ

Գյուղական համայնքներում բնակվող ընտանիքները կստանան երեխայի խնամքի կրկնակի նպաստ

Խորհրդարանն այսօր քննարկեց «Պետական նպաստների մասին»  օրենքում լրացումներ և փոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է ոչ միայն կրկնակի ավելացնել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը, այլև նպաստի իրավունք ստանան գյուղական բնակավայրերում առնվազն մեկ տարի հաշվառված և փաստացի բնակվող, չաշխատող կանայք:

Ըստ նրա, դա կարվի՝ անկախ ծնողի աշխատելու հանգամանքից, եթե երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ից հետո:

«Այսօր ունենք բավականին կոշտ կարգավորումներ երեխայի ծննդյան, խնամքի նպաստի հետ կապված, և այս նախագծով մենք որոշակիորեն այդ կարգավորումներն ազատականացնում ենք՝ անձանց հնարավորություն տալով ավելի արդյունավետ իրականացնել իրենց իրավունքները»,- նշեց նա:

Սմբատ Սաիյանի խոսքով՝  եթե գյուղական բնակավայրում բնակվող ծնողը նաև վարձու աշխատող է, գտնվում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, ապա կստանա կրկնակի նպաստ: «Այսինքն, 26 500 դրամ՝ երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ընտանիքին, 26 500 դրամ էլ՝ որպես գյուղական բնակավայրում բնակվող մինչև երկու տարեկան երեխա խնամող ընտանիքին»,- նշեց նա։

  • Կիսվել: