շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Գյուղացիները բացեցին Երևան-Գյումրի ճանապարհը. մարզպետը խոստացավ՝ ոռոգման հարցը այսօր կլուծվի

Գյուղացիները բացեցին Երևան-Գյումրի ճանապարհը. մարզպետը խոստացավ՝ ոռոգման հարցը այսօր կլուծվի

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի ու «Շիրակ» ջրօգտագործողների ընկերության պատասխանատուների հետ հանդիպումից հետո Բենիամինի, Ազատանի, Արևիկի, Գետքի, Բայանդուրի բնակիչները բացեցին Երևան-Գյումրի մայրուղու Ազատան-Բենիամին հատվածը:

Նրանք փակել էին ճանապարհը՝ պահանջելով համայնքներն ապահովել ոռոգման ջրով։ Խնդիրը կապված է Կառնուտի ջրամբարի սակավաջրության հետ. նախորդ տարիների համեմատ այս տարի ջրամբարում կրկնակի պակաս ջուր էր կուտակվել:

Մարզպետը խոստացավ՝ ոռոգման հարցը այսօրվա ընթացքում կլուծվի։

  • Կիսվել: