ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Գուգարքի ոստիկանները որսագողության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Գուգարքի ոստիկանները որսագողության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Սեպտեմբերի 21-ի գիշերը ոստիկանության Գուգարքի բաժնի քրեական հետախույզները Գուգարք համայնքի տարածքում, ապօրինի որս կատարելու կասկածանքով, ստուգել են Վանաձորի 35-ամյա բնակչի «ՈՒԱԶ» մակնիշի մեքենան։

Ոստիկանությունից հայտնում են, որ մեքենայում հայտնաբերվել է նապաստակ, 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացան և նույն տրամաչափի 7 փամփուշտ։

Պարզվել է՝ 35-ամյա տղամարդը նշված հրացանով նապաստակը որսացել էր Քարաբերդ գյուղ տանող ճանապարհին։ Նա զենք պահելու, կրելու, ինչպես և որս անելու թույլտվություն չուներ։

Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Հրացանն ու որսը առգրավվել են։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

  • Կիսվել: