շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ապօրինի ծառահատում. Գուգարքի ոստիկանների բացահայտումը

Ապօրինի ծառահատում. Գուգարքի ոստիկանների բացահայտումը

Սեպտեմբերի 11-ին, ժամը 13.30-ի սահմաններում, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Վահագնաձոր գյուղի «Քանդված զավոդ» կոչվող տարածքում հայտնաբերել են մոտ 3 խմ փայտանյութ:

Տեղում գտնվող 44-ամյա տղամարդը հայտնել է, որ փայտանյութը պատկանում է իրեն, առանց համապատասխան փաստաթղթի` նախորդ օրը ինքն է Վահագնաձոր համայնքին կից հանդամասում միայնակ, բենզասղոցով հատել երկու կանգուն հաճարենի, փայտանյութը պատրաստել ու տեղափոխել է տվյալ տարածք:

Փայտանյութը տեղափոխվել է Գուգարքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 44-ամյա վահագնաձորցին և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Լոռու մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: