երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Գուգարք գյուղում բռնկված հրդեհը մարվել է

Գուգարք գյուղում բռնկված հրդեհը մարվել է

ԱԻՆ-ից հայտնում են, որ հունվարի 14-ին, ժամը 08:25-ին  Լոռու մարզի Գուգարք գյուղից դեպի արևելք ընկած սարալանջին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել 7 փրկարար ծառայող:

Հրդեհը մարվել է ժամը 10։10-ին։ Այրվել է մոտ 25 հա խոտածածկույթ։

Հիշեցնենք, որ հունվարի 13-ին, ժամը 14:01-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Գուգարք գյուղից դեպի արևելք ընկած սարալանջին այրվում է խոտածածկ տարածք։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու օպերատիվ խումբ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։48-ին։ Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են։

 

  • Կիսվել: