հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Գուցե վարակակիրներին գտնելու քաղաքականություն էլ չվարենք. Թորոսյան

Գուցե վարակակիրներին գտնելու քաղաքականություն էլ չվարենք. Թորոսյան

Դա շատ անշնորհակալ գործ է ցանկացած երկրի համար։ Բազմիցս հրապարակել եմ  նման թվեր, թե, օրինակ՝ վատագույն սցենարը, որը կարող է լինել, օրինակ՝ 500 հազար վարակակրով։ Բայց որքան էլ շատանում է մեր վարակակիրների թիվը, մենք նման թվեր դժվար թե ունենանք։ Այս մասին Ազատության հետ զրույցում այսօր ազաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով հարցին, թե այսօրվա պատկերով կանխատեսելի վարակակիրների վատագույն սցենարը ի՞նչ թիվ կարող է լինել:

Նա ասաց, որ տրանսֆորմացնելով պայքարի գործիքները՝ գուցե այդ մարդկանց գտնելու քաղաքականություն էլ չվարեն:

Թորոսյանը պատմեց, որ իրեն շատ հարազատ մարդկանցից մեկը Մոսկվայում ունի թոքաբորբ, որը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է կորոնավիրուսով, սակայն նրան ոչ վերջում, եւ ոչ էլ սկզբում թեստավորում չեն արել:

«Նրան նշանակել են դեղորայքային բուժում, քանի որ շատ վատ սիմպտոմներ չունի։ Եվ դա չէր էլ հաշվարկվելու որպես կորոնավիրուսի դեպք։ Մենք աստիճաբանար կգնանք այդ մոտեցմանը՝ պահելով թեստավորման ծավալները»,-ասաց նախարարը:

  • Կիսվել: