ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Գուցե տարածաշրջանում հարևանների հանդեպ ատելության դասընթացնե՞ր սկսեք. Կանդելակին՝ Բաքվին

Գուցե տարածաշրջանում հարևանների հանդեպ ատելության դասընթացնե՞ր սկսեք. Կանդելակին՝ Բաքվին

՛՛Матч ТВ՛՛-ի գլխավոր տնօրեն Թինա Կանդելակին իր Տելեգրամ ալիքում հրապարակում է արել Բաքվի զորահանդեսի մասին՝ արձագանքելով ՛՛Ղարաբաղն Ադրբեջան է՛՛ գրությամբ հայկական համարանիշներից պատրաստված պաննոյին։

Կանդելակին գրել է. ՛՛Գուցե համարանիշներով զգեստներ էլ կարեք և պաշտոնապես տարածաշրջանում հարևանների հանդեպ ատելության դասընթացնե՞ր սկսեք:

Այո՛, ռազմական հակամարտություններ առանց դաժանության դրվագների (երբեմն պարզապես ռազմական հանցագործությունների կատեգորիայի համար) երկու կողմից էլ չեն լինում։ Բայց ո՞րն է այդ հրճվանքի հիմքը։ Ինչո՞ւ այդ էնտուզիազմը չուղղել արարման, պատմական ժառանգության պահպանման, բազմամյա պատռվածքները կարել սկսելու փորձերի վրա։ Ինչո՞ւ չենք կազմակերպում անառողջ խանդավառության ֆլեշմոբեր և ծաղր նույն Գերմանիայի նկատմամբ։ Իսկ քանի որ պատմությունը պահանջում է ոչ թե պատռել և վերաշարադրել իր էջերը, այլ շրջել դրանք և խորացված կերպով գրել նորերը՛՛::

Նշենք, որ այսօր՝ 10-ին, Արցախի անկախության համար համահանրապետական հանրաքվեի օրը, Բաքվում հաղթանակի կապակցությամբ զորահանդես է կազմակերպվել, որի ժամանակ երկրի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ ՛՛Սևանը, Երևանը, Զանգեզուրը իրենց պատմական հողերն են՛՛:

  • Կիսվել: