ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իտալիայում կան ՀՀ քաղաքացիներ, որոնք, ապաքինվելով կորոնավիրուսից, պատրաստվում են մեկնել ՀՀ. դեսպան

Իտալիայում կան ՀՀ քաղաքացիներ, որոնք, ապաքինվելով կորոնավիրուսից, պատրաստվում են մեկնել ՀՀ. դեսպան

Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը «Հեռանկար» հաղորդաշարի ժամանակ ասաց, որդիվանագետները և, մասնավորապես, ինքը, նաև դիվանագիտական ծառայություններն այս օրերին աշխատում են ամբողջ ծանրաբեռնվածությամբ:

Նա վստահեցրեց, որ աշխատանքն ընթանում է սովորականի համաձայն։ Երկու դեսպանություններում էլ գործում են թեժ գծեր։ Կապը մշտական է քաղաքացիների հետ։

Դեսպանի խոսքով՝ որոշ դեպքերում անցնում են, այսպես ասած, հեռավար աշխատանքի, բայց և՛ դեսպանությունների, և՛ Երևանի միջև կապն անխափան է։

Նազարյանն անդրադարձավ նաև այն հարցին, թե, ըստ իրեն, քանի ՀՀ քաղաքացի հիմա կա Իտալիայում։

Այս առնչությամբ դեսպանն ասաց. ՛՛Նախ ասեմ, որ Հռոմում տեղակայված մեր զույգ դեսպանությունները մշտապես կապի մեջ են մեր հայրենակիցների հետ։ Արդեն տևական ժամանակ է, որ գործող թեժ գծերի միջոցով մեզ հասանելի են նրանց տվյալները, ժամանակավոր բնակության վայրերը։ Ունենք ուսանողներ, որոնք տեղակայված են Իտալիայի հյուսիսային շրջաններում, մենք նրանց հետ կապի մեջ ենք։ Ի դեպ, ասեմ, որ երիտասարդներից մեկը, իր փոխանցմամբ, արդեն իսկ ստացել է անհրաժեշտ բուժում և ամբողջական կազդուրման փուլն արդեն անցել է, մարտի 29-ին նախատեսվում է նրա վերադարձը հայրենիք։ Մեկ այլ օրինակ. ստացել ենք տեղեկատվություն ՀՀ քաղաքացուց, ով նավով երեկ ժամանել է Հռոմ։ Նավի վրա կան վարակվածներ, որի հետևանքով մեր քաղաքացին մյուս ուղևորների հետ մեկտեղ կենթարկվի բժկական զննման և այդ գործընթացից անմիջապես հետո մենք կշարունակենք մեր քաղաքացու՝ դեպի տուն վերադարձի հարցում մեր խորհրդատվությունները և աշխատանքը։ Առհասարակ նշեմ, որ գուցե մինչև 70 ՀՀ քաղաքացիներ կան, որոնք ունեն նաև կացության թույլտվություն և այս պահին բնակվում են Իտալիայում՛՛։

Ինչ վերաբերում է մեր այն քաղաքացիներին, որոնք ցանկություն են հայտնել վերադառնալ հայրենիք, դեսպանն ասաց, որ նրանք 67-ն էին և արդեն վերադարձել են չարթերային թռիչքի միջոցով, իսկ մնացածը տեղյակ էին թռիչքի մասին, բայց նրանց որոշումն էր դեռևս որոշակի ժամանակաշրջան մնալ Իտալիայում։

՛՛Ինչպես գիտեք, վերադարձը կամավոր էր և մենք այդ գործընթացն իրականացնում էինք մեր քաղաքացիների ցանկության համաձայն՛՛,-ասաց Նազարյանը։

  • Կիսվել: