երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Գտնվելու վայրն անհայտ 243 անձ կա. վարչապետ

Գտնվելու վայրն անհայտ 243 անձ կա. վարչապետ

Գտնվելու վայրն անհայտ 243 անձ կա: Այս մասին այսօր ԱԺ--ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ Արցախյան առաջին պատերազմից 200-ին մոտ մարդ ունենք, որոնց գտնվելու վայրը մինչև այսօր չի պարզվել, նրանք շարունակում են համարվել անհետ կորած:

Փաշինյանը, մասնավորապես, նշեց. ՛՛Գործնականում ՀՀ որևէ ներկայացուցիչ, որևէ միջազգային հանդիպում չի ունենում, որտեղ առանցքում չլինի գերիների և անհետ կորածների թեման, խորհրդարանական հարթակներից սկսած, կառավարության հարթակներով ավարտած: Ինչ հնարավոր է անել, արվում է՛՛:

Քանի դեռ բոլոր գերիները վերադարձած չեն, ըստ վարչապետի՝ կատարված աշխատանքները գոհացուցիչ չեն:

  • Կիսվել: